ՀԻԼԿՈ-ի ՄԱՍԻՆ




ՀԻԼԿՈ ՀԱՅԱՍՏԱՆ.  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ENG  RUS  

ՀԻԼԿՈ ՍՊԸ-ն բացառիկ իրավունքներով ներկայացնում է Hilarius Haarlem Holland BV (HILCO) հոլանդական ընկերությունը Հայաստանում` առաջարկելով եռակցման համար նախատեսված` էլեկտրոդների, լարերի եւ այլ պարագաների ամբողջական տեսականի: Առաջարկվող տեսականին նախատեսված է մաքուր պողպատի, չժանգոտվող պողպատի, տարբեր գունավոր մետաղների եւ այլ մետաղների եռակցման համար:
Արտադրության կազմակերպման բարձր որակը եւ ճշգրտորեն ընտրված քիմիական բաղադրությունները միջազգայնորեն ճանաչվել են սերտիֆիկացնող կառույցների կողմից. Lloyds Register of Shipping, ABS, DNV, TuV:

ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում Ձեր իդեալական գործընկերն է շինարարության, արտադրության, վերոնորոգման, վերականգնման բոլոր ոլորտներում: Այդ բնագավառներում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ մոտեցումներ` կիրառելով HILCO-ի 100-ամյա փորձը, գիտելիքները եւ տեսականու ամբողջական ցանկը:

     
     

HILCO-ն ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 100 երկրներում: Որպես արդյունք մենք ունենք ամուր կապեր եռակցող արհեստավորների, մասնագետների, ինժեներների, շինարարների, տեխնիկների, արտադրության ղեկավարների եւ այլ մասնագետների հետ: HILCO ապրանքանիշը եւ կանաչ գույնի հզորությունը մեր եւ Ձեր հաջողության գրավականներն են: Հանրահայտ 5 տառերը ճանաչելի են ամենուրեք` ներկայացնելով բարձրագույն որակ եւ առանձնահատուկ ծառայություն:

ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքներով ներկայացնում է համաշխարհային մի շարք ապրանքանիշեր.

  ՀԻԼԿՈ» ("HILCO", Նիդեռլանդներ) - էլեկտրոդներ, արգոն և CO2 պաշտպանիչ գազերով
եռակցման ձողեր և մետաղալարեր, եռակցման ապարատ
  «ՉԵԱ» ("CEA", Իտալիա) – եռակցման սարքեր (MMA, TIG, MIG/MAG, PLASMA)
  «ՄՈԶԱ» ("MOSA", Իտալիա) – եռակցման գեներատորներ,
հոսանք մատակարարող գեներատորներ, լուսային աշտարակներ
  «ՄԱԿԻՏԱ» ("MAKITA", Ճապոնիա) – էլեկտրական գործիքներ
  «ԲՈՇ» ("BOSCH", Գերմանիա) – էլեկտրական գործիքներ
  «ԱԲՐԱ ԲԵՏԱ» ("ABRA BETA", Իտալիա) – կտրող և հղկող սկավառակներ
  «ՌՈՍՎԵՐ» ("ROSVER", Իտալիա) – հղկող և կտրող սկավառակներ
  «ՋԻԱՍԿՈ» ("GIASCO", Իտալիա) – աշխատանքային անվտանգությունը ապահովող կոշիկներ
  «ԷՔԶԱԿՏ ԹՈՒԼԶ» ("EXACT TOOLS", Ֆինլանդիա) – խողովակների կտրման գործիքներ
  «ԲԱԼՄԱ ("BALMA", Իտալիա) – օդամղիչ սարքեր
  «ԷՄ ԷՍ ԷՅ» ("MSA", ԱՄՆ) – հանքարդյունաբերության անվտանգության սարքեր և պարագաներ
  «ՎՈՐՔԴԱՅՄՈՆԴ» ("WORKDIAMOND", Իտալիա) – ալմաստե կտրող սկավառակներ
  «ՎԵԼԴԱՍ» ("WELDAS", Նիդեռլանդներ) – եռակցողի հագուստ, ձեռնոցներ
  «ՉԵՄԵՏԱԼ» ("CHEMETALL", Գերմանիա) – քիմիական նյութեր եռակցման համար
  «ՍԻԼԻԿՈՆԻ» ("SILICONI", Իտալիա) – տեխնիկական սփրեյներ
2013թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԻԼԿՈ-ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
SCHWEISSEN & SCHNEIDEN 2013 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ.
ԷՍՍԵՆ, ԳԵՐՄԱՆԻԱ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ
     
     
     
     
     
© Hilco Armenia. 2008-2019. All Rights Reserves