ԻՆՉՈ՞Ւ ՀԻԼԿՈ











ԻՆՉՈ՞Ւ ՀԻԼԿՈ
ENG  RUS  

Միայն ՀԻԼԿՈ … Ինչո՞ւ ընդունել Հիլկոյի համագործակցության առաջարկը

Քանի որ մենք արժևորում ենք երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը մեր Գործընկերների հետ:
Քանի որ մենք ամեն ինչ անում ենք մեր Գործընկերների ակնկալիքները բավարարելու համար:
Քանի որ մենք փորձում ենք սպասարկման, ապրանքների և ծառայությունների որակը մշտապես պահել բարձր դիրքերում:

Հիլկոն համագործակցում է եռակցման նյութեր, եռակցման սարքավորումներ, աշխատանքի անվտանգություն ապահովող պարագաներ, աշխատանքային արտահագուստ, էլեկտրական գործիքներ և այլ սարքավորումներ արտադրող այնպիսի հզոր և համաշխարհային նշանակություն ունեցող ընկերությունների հետ, որոնք ունենք տասնյակ տարիների պատմություն և էական դեր են կատարել իրենց ոլորտների զարգացման գործում:
Էլեկտրոդներ և այլ եռակցման նյութեր արտադրող հոլանդական ՀԻԼԿՈ ապրանքանիշն ամեն ինչ արժե` իր 97 տարվա պատմությամբ և ավելի քան 100 երկրներում ներկայությամբ: Նավթային և գազային խողովակաշարեր, ատոմային էլեկտրակայաններ, ստադիոններ, քաղաքացիական և ռազմական նշանակության այլ շինություններ կառուցվել են ՀԻԼԿՈ ապրանքանիշի էլեկտրոդներով և եռակցման համար նախատեսված այլ նյութերով:

Իսկ ՉԵԱ իտալական ընկերությունը իր գործունեության 60 տարիների ընթացքում միշտ էլ եղել է եռակցման սարքավորումների արտադրության համաշխարհային տեխնոլոգիական նորարարությունների առաջամարտիկներից:
Կպատկերացնե՞ք, որ վերջերս Իտալիայի Լեկկո քաղաքում տեղակայված գործարանում ստացել էին 1962թ. արտադրված ՉԷԱ էլեկտրա-աղեղնային եռակցման ապարատի պահեստամասի պատվեր Լիբիայից: Այսինքն, սարքավորումը աշխատում է մոտ 50 տարի, այլն էլ աֆրիկյան անապատում:


ԱԲՐԱ ԲԵՏԱ-ն իր հերթին հանդիսանում է որակի չափանիշ` կտրող և հղկող սկավառակների ոլորտում` 60 տարիների ընթացում մնալով իտալական ամենախոշոր ընկերությունը:


Իսկ ՄՈԶԱ եռակցման գեներատորներով աշխատում են Սիբիրում` -50 աստիճանի և Արաբական թերակղզում +50 աստիճանի պայմաններում, ինչպես նաևՀարավային Ամերիկայում` ծովի մակարդակից մոտ 3000մ բարձրության վրա: Այսպիսի ցուցանիշներ կարող է ապահովել միայն բարձրագույն որակը:
Աշխարհի տասնյակ երկրների հիվանդանոցներ, բանկեր, դպրոցներ և այլ հաստատություններ ապահովված են հոսանքի անխափան մատակարարմամբ միայն ՄՈԶԱ գերհզոր, անձայն գեներատորների շնորհիվ: Իսկ ՄՈԶԱ լուսային աշտարակները լուսավորություն են ապահովում ճանապարհաշինարարական բազմաթիվ ընկերություններին` գիշերային աշխատանքների ընթացքում:

Բոլոր վերոհիշյալ ապրանքանիշերը արտադրվում են բացառապես Եվրոմիության երկրներում (Հոլանդիա, Ավստրա, Իտալիա, Բելգիա, Գերմանիա և այլն): Այսպիսով, ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքներով ներկայացնում է համաշխարհային մի շարք ապրանքանիշեր:

ՀԻԼԿՈ ընկերության բարձրորակ տեսականին օգտագործվում է նաև ՀՀ տարածքում կառուցվող և վերականգնվող մի շարք խոշոր կառուցների շինարարական աշխատանքներում:

Երևանի նոր ՋԷԿ-ի շինարարությունն իրականացվել է կորեական GS Engineering & Construction շինարարական ընկերության կողմից:
Հաշվի առնելով կառուցվող օբյեկտի կարևորությունը և օգտագործվելիք եռակցման նյութերի որակի նկատմամբ բարձր պահանջները` կորեական ընկերությունը ընտրեց Հիլկոյին` էլեկտրոդների և այլ եռակցման նյութերի մատակարարման համար:
Շինարարական և մոնտաժային աշխատանքների ժամանակ ՀԻԼԿՈ ընկերությունը մատակարարել է չժանգոտվող պողպատի ձողեր (բարձր ճնշման արգոն գազով եռակցման համար) և մաքուր պողպատի էլեկտրոդներ:

Հրազդանի 5-րդ բլոկի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների ընթացքում ենթակապալառու կազմակերպություններին ՀԻԼԿՈ ընկերության կողմից մատակարարվել են չժանգոտվող պողպատի համար նախատեսված արգոն գազով եռակցման ձողեր, մաքուր պողպատի և չժանգոտվող պողպատի ջերմակայուն էլեկտրոդներ:

"Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամ" ՊՈԱԿ-ի կողմից պատվիրված Նոյեմբերյանի 1 աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվերն իրականացվել է Արփա-Սևան ԲԲԸ-ի կողմից, որի վերակառուցման ժամանակ Արփա-Սևան ընկերությանը մատակարարվել են բարձրորակ մաքուր պողպատի էլեկտրոդներ` բարձր ճնշման խողովակաշարերի եռակցման համար:
Շինարարության ընթացքում մատակարարվել են նաեւ պողպատի եւ չժանգոտվող պողպատի կտրող դիսկեր, ինչպես նաեւ ալմաստե կտրող սկավառակներ:

Միայն ՀԻԼԿՈ կարգախոսը մեզ համար դարձել է գերնպատակ, քանի որ պետք է լինենք լավագույնը մեր Գործընկերների համար, որպեսզի ընտրություն կատարելիս Դուք ասեք` Միայն ՀԻԼԿՈ:

© Hilco Armenia. 2008-2016. All Rights Reserves