ENG RUS  
 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՍԱՐՔԵՐ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Advantage 200 LS կիսադիմակը (սերտիֆիկացում` EN 140) իդեալական է օգտագործողների համար, ովքեր աշխատավայրում անընդհատ ենթարկվում են վնասակար նյութերի բարձր կոնցենտրացիա պարունակող գազերի և գոլորշիների ազդեցությանը:
Կիսադիմակը փափուկ է և ճկուն, պատրաստված է կաուչուկի եւ պլաստիկի համադրությամբ (MultiFlex համակարգ): Հարմարավետ է դեմքի համար: Առկա է ֆիլտրերի լայն շրջանակ:

 

Հանքային պաշտպանիչ սաղավարտ
V-Gard 500

ALTAIR PRO գազաչափիչ սարքը նախատեսված է թունավոր գազերի չափման համար: Բոլոր դետալները անհրաժեշտության դեպքում հեշտությամբ փոխվում են, ինչն էլ նպաստում է սարքի երկարակեցությանը: Սարքի բարձրորակ մարտկոցներն ապահովում են նրա ամենօրյա անխափան աշխատանքը մոտավորապես մեկ տարի:
Գազաչափիչ սարքը հավաքված է հարմարավետ կաղապարի մեջ, որն ապահովում է սարքի պաշտպանվածությունը փոշուց և ջրից:

ALTAIR 4X բազմալիքային գազաչափիչ սարքը հնարավորություն ունի միաժամանակ չափել մինչև չորս տեսակի գազեր` թթվածին, ջրածնի սուլֆիդ, շմոլ գազ, ինչպես նաև պայթյունավտանգ գազեր և գոլորշիներ:
Սարքի ամուր կաղապարը պաշտպանում է սարքը հարվածներից, նույնիսկ 6մ բարձրությունից ընկնելու դեպքում սարքը կմնա անվնաս: Սարքի մարտկոցներն աչքի են ընկնում իրենց երկարակեցությամբ, որը կազմում է 4 տարի: Պահպանման ժամկետն ունի ազդանշանային ինդիկատոր, որն օգտագործողին զգուշացնում է պահպանման ժամկետի ավարտին մոտենալու մասին:

ALTAIR 5X բազմալիքային գազաչափիչ սարքը միաժամանակ չափում է 6 տեսակի գազեր, ամենադժվար պայմաններում ապահովելով օգտագործողի անվտանգությունը:
Այս մոդելում կրճատված է ահազանգի ժամանակահատվածը (մոտավորապես 10 վայրկյան): Եթե օգտագործողը գտնվում է վտանգավոր գոտում, ապա 30 վայրկյան հետո սկսում է աշխատել Motion Alert համակարգը:


     
     

© Hilco Armenia. 2008-2016. All Rights Reserves