Hilco H100 ֆլյուսի 2․5 մմ լար (կգ)
✅Hilco H100-ը սուզվող աղեղով եռակցման համար (դա եռակցման պրոցես է, որի ընթացքում եռակցման աղեղը ամբողջությամբ ծածկված է լինում հատուկ ֆլյուսով) նախատեսված մետաղալար է՝ նախատեսված մաքուր և քիչ քանակի համաձուլված կառուցվածքային պողպատների եռակցման համար։
✅ Այն իդեալական է խոշոր արդյունաբերական նախագծերի համար, ինչպիսիք են նավաշինությունը, ճնշման անոթների արտադրությունը, կամուրջների և մետաղական կառուցվածքների կառուցումը։ Լարը կիրառվում է Hilco-ի ֆլյուսների՝ HW 430, HW 530 և HW 580 շարքի հետ համատեղ։
✅ Եռակցման կարերը ստացվում են մաքուր, բարձր մեխանիկական հատկություններով, իսկ ֆլյուսը օգնում է ստանալ ինքնաբաժանվող շլաք՝ հեշտ մաքրելով եռակցված հատվածը։
🔹 Հոսանքի տեսակ՝ DC կամ AC (կախված կիրառվող ֆլյուքսից)։
🔹 Համատեղելի ֆլյուսներ՝ HW 530, HW 580, HW 430։
🔹 Չափման միավոր խանութում՝ կգ։









