Մենք աշխատում ենք մեր հաճախորդների գերազանց սպասարկման համար
ՄԻԱՅՆ ՀԻԼԿՈ
Մենք արժևորում ենք երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը մեր գործընկերների հետ:
Մենք փորձում ենք սպասարկման, ապրանքների և ծառայությունների որակը մշտապես պահել բարձր դիրքերում:
Մենք ամեն ինչ անում ենք մեր գործընկերների ակնկալիքները բավարարելու համար:

ՀԻԼԿՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀԻԼԿՈ ՍՊԸ-ն բացառիկ իրավունքներով ներկայացնում է Hilarius Haarlem Holland BV (HILCO) հոլանդական ընկերությունը Հայաստանում` առաջարկելով եռակցման համար նախատեսված` էլեկտրոդների, լարերի եւ այլ պարագաների ամբողջական տեսականի:
Առաջարկվող տեսականին նախատեսված է մաքուր պողպատի, չժանգոտվող պողպատի, տարբեր գունավոր մետաղների եւ այլ մետաղների եռակցման համար:
ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում Ձեր իդեալական գործընկերն է շինարարության, արտադրության, վերոնորոգման, վերականգնման բոլոր ոլորտներում:
Այդ բնագավառներում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ մոտեցումներ` կիրառելով HILCO-ի 100-ամյա փորձը, գիտելիքները եւ տեսականու ամբողջական ցանկը:
Արտադրության կազմակերպման բարձր որակը եւ ճշգրտորեն ընտրված քիմիական բաղադրությունները միջազգայնորեն ճանաչվել են սերտիֆիկացնող կառույցների կողմից. Lloyds Register of Shipping, ABS, DNV, TuV: 1987թ.-ից Lloyds-ը Hilarius-ին վերագրում է որակի ISO 9002 սերտիֆիկատ:
Hilarius-ը բաղկացուցիչ մասն է Bohler Thyssen Welding կազմակերպության, որը եռակցման ասպարեզում լավագույններից է աշխարհում: Դա տալիս է լրացուցիչ ապահովագրություն, որ մենք ձեր վստահելի գործընկերներն ենք հիմա եւ ապագայում:

Սերտիֆիկատներ









2017թ. մարտի 28-ին ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից ՀԻԼԿՈ ՀԱՅԱՍՏԱՆ ընկերությանը շնորհվեց “ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ”-ի հավաստագիր:
