Պայմաններ և դրույթներ

Առաքման պայմաններ

Առաքումը գործում է ՀՀ ողջ տարածքով։

30000 դրամը գերազանցող գնումների դեպքում առաքումը Երևանում և հարակից շրջաններում (մինչև 20 կմ) իրականացվում է անվճար, իսկ մինչև 30000 դրամ գնումների առաքումը Երևանում և հարակից շրջաններում (մինչև 20 կմ) արժե 2000 դրամ։

Դեպի մարզեր առաքման դեպքում 20 կմ-ն անց յուրաքանչյուր կմ-ը հաշվարկվում է 200 դրամ

  • Երևանում առաքումը կազմակերպվում է վճարումից հետո 48 ժամվա ընթացքում` գնման հաստատումից հետո։
  • ՀՀ մարզեր առաքումը կատարվում է 2-4 աշխատանքային օրվա ընթացքում` գնման հաստատումից հետո։
Վերադարձի պայմաններ

hilco.am-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

  • Գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, ոչ պատշաճ որակ կամ վնասված է:
  • Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը:
Վերադարձի կարգը

  • Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են։
  • Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն:
  • Սննդի կամ հիգենայի հետ առնչվող սարքավորումները ենթակա չեն վերադարձի:
  • Վերադարձը կատարվում է, եթե մեր մասնագետի կողմից կատարվել է դիագնոստիկա։
  • Գնումը ստանալուց հետո, հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։
Պատվերի չեղարկում

Խանութն իրավունք ունի միակողմանի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերում՝

  • Այն դեպքում, երբ ապրանքը , որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:
  • Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։
  • Ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:
  • Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:
  • Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն պայմաններին համաձայն, պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար:
Վճարման եղանակներ

  • Առցանց վճարումները հնարավոր են Visa, MasterCard, American Express, ArCa վճարային քարտերով, ինչպես նաև Idram համակարգով։
  • Ծառայությունների վերջնական գինը գանձվում է ՀՀ դրամով։