Hilco AlMg5 ալյումինի զոդման 2.4 մմ TIG ձողեր (կգ)
✅ Hilco AlMg5 TIG եռակցման ձողերը նախատեսված են ալյումին–մագնեզիում (մինչև 5% Mg) համաձուլվածքների եռակցման համար։ Հիանալի են ծովային, տրանսպորտային, մեքենաշինական և արդյունաբերական կիրառությունների համար, որտեղ պահանջվում է բարձր մեխանիկական ամրություն, դիմացկունություն կոռոզիայից և հուսալիություն։
✅ Այս ձողերը ապահովում են մաքուր, ամուր և ճեղքազերծ եռակցման կար։ Հարմար են ինչպես նոր արտադրության, այնպես էլ վերանորոգման և մոնտաժային աշխատանքների համար։
🔹 Տրամագիծ՝ 2.4 մմ, հարմար է ավելի հաստ շերտերի (5-6մմ) համար։ Օգտագործվում է կոնստրուկցիոն ալյումինե տարրերի, խողովակների, տրանսպորտային ոլորտի բաղադրիչների եռակցման ժամանակ։
🔹 Երկարություն՝ 1000 մմ:
🔹 Հոսանքի միջակայք՝ 100-150 Ա։
🔹 Ձողի տեսակ՝ TIG եռակցման ձող։
🔹 Քիմիական բաղադրություն՝ ալյումին + մոտ 5% մագնեզիում (Mg)։
🔹 Եռակցման եղանակ՝ TIG (արգոն գազով, վոլֆրամային աղեղ)։
🔹 Հոսանքի տեսակ՝ ուղիղ բևեռ (DCEN)։
🔹 Նպատակային նյութեր՝ ալյումին-մագնեզիում համաձուլվածքներ (օր. EN AW-5083, 5086, 5754), ալյումին-մանգան համաձուլվածքներ։
🔹 Չափման միավոր խանութում՝ կգ։









