Hilco Hardmelt 600 5.0 մմ վերականգնող էլեկտրոդներ (կգ)
✅ Hilco Hardmelt 600 էլեկտրոդները նախատեսված են մաշվող կամ վնասված մետաղական մասերի վերանորոգման և ամրացման համար։ Դրանք օգտագործվում են այն հատվածներում, որտեղ մետաղը շատ է քերծվում, հարվածվում կամ մաշվում․ օրինակ՝ շղթաներ, անիվներ, մեխանիկական ատամնանիվներ, կոնվեյերներ, հանքարդյունաբերական կամ գյուղատնտեսական տեխնիկայի մասեր։
✅ Էլեկտրոդի ծածկույթը՝ բազիկ (Basic) է, ինչը ապահովում է կայուն աշխատանք, մաքուր եռակցման կար և հեշտ շլաքազերծում։ Եռակցված մետաղը շատ պինդ է՝ մոտավորապես 600 HB կարծրությամբ։
🔹 Տրամագիծ՝ 5.0 մմ։
🔹 Երկարություն՝ 450 մմ։
🔹 Ծածկույթի տիպ՝ Basic coated։
🔹 Եռակցման հոսանք՝ 180-210 Ա։
🔹 Եռակցման հոսանք՝ AC / DC (աշխատում է երկու տիպի հոսանքով)։
🔹 Նյութի տեսակ՝ ածխածնային պողպատ, ձուլված պողպատ, բարձր մանգանի (Mn) պողպատ։
🔹 Եռակցված մետաղի կարծրություն՝ մոտ 600 HB։
🔹 Չափման միավոր խանութում՝ կգ։