Hilco Hilchrome 307R 3․2 մմ չժանգոտվող պողպատի էլեկտրոդներ (կգ)
✅ Hilchrome 307R 3.2 մմ էլեկտրոդները հարմար են հատկապես այն դեպքերում, երբ պետք է միացնել տարբեր բաղադրությամբ մետաղներ․ օրինակ՝ չժանգոտվող պողպատ, բարձր ածխածնային պողպատ կամ մանգանով հարուստ պողպատ։
✅ Էլեկտրոդն ունի ռուտիլային և բեյսիք ծածկույթ, ինչի շնորհիվ աշխատում է կայուն աղեղով, հեշտ է օգտագործվում, շլաքը հեշտությամբ հեռանում է, իսկ եռակցման կարերը լինում են մաքուր և ամուր։
✅ Եռակցված մետաղը շատ դիմացկուն է՝ դիմանում է ջերմաստիճաններին մինչև 850 °C, ճաքերին, ջերմային ցնցումներին և ճնշումներին։
🔹 Տրամագիծ՝ 3.2 մմ։
🔹 Երկարություն՝ 350 մմ։
🔹 Ծածկույթի տիպ՝ rutile-basic:
🔹 Հոսանքի տեսակ՝ աշխատում է ինչպես AC, այնպես էլ DC հոսանքով։
🔹 Եռակցման հոսանք՝ 80–120 A։
🔹 Կարծրություն և ամրություն՝ եռակցված մետաղը ունենում է բարձր ամրություն, ճկունություն և մեխանիկական դիմացկունություն։
🔹 Չափման միավոր խանութում՝ կգ։