Hilco Hilchrome 309R 3.2 մմ չժանգոտվող պողպատի էլեկտրոդներ (կգ)
✅ Hilco Hilchrome 309R էլեկտրոդները նախատեսված են տարբեր մետաղների միացման համար, մասնավորապես չժանգոտվող պողպատը սովորական ածխածնային պողպատի կամ ցածր համաձուլված պողպատի հետ միացնելու նպատակով։ Նաեւ հիանալի է բարձր ջերմաստիճանային միջավայրերում աշխատող կառուցվածքների համար՝ ինչպես օրինակ խողովակներ և այլ ջերմային բաղադրիչներ։
✅ Այս էլեկտրոդn ունի ռուտիլային ծածկույթ, որը հեշտացնում է եռակցումը՝ ստեղծելով կայուն աղեղ, քիչ շլաք և գեղեցիկ կար։ Օգտագործվում է ինչպես AC, այնպես էլ DC հոսանքով։ Ստացված եռակցման կարն ունի բարձր դիմացկունություն կոռոզիայի, ջերմային լարումների և ճաքերի հանդեպ։
✅ Hilchrome 309R-ն իր կառուցվածքով ներառում է ավելի շատ քրոմ և նիկել՝ համեմատած 308R-ի հետ, ինչի շնորհիվ բարձրանում է ամրությունն ու ջերմակայունությունը։
🔹 Տրամագիծ՝ 3.2 մմ։
🔹 Երկարություն՝ 350 մմ։
🔹 Ծածկույթի տեսակը՝ ռուտիլային։
🔹 Հոսանքի տեսակ՝ AC / DC+։
🔹 Մետաղի բաղադրություն՝ ~23% քրոմ (Cr), ~13% նիկել (Ni)։
🔹 Ջերմակայունություն՝ մինչև 850 °C։
🔹 Եռակցման հոսանք՝ 80–110 A։
🔹 Չափման միավոր խանութում՝ կգ։